Հայկական բիզնեսի թվային փոխակերպման խթանում

Հայաստանի ՏՀՏ ոլորտը 2022 թվականին նշանակալի աճ է գրանցել` ընդարձակվելով 20% -ով, ընդգծելով երկրի` թվային փոխակերպման հանձնառությունը որպես քաղաքականության առաջնահերթություն: Չնայած այս ջանքերին եւ միտումներին` ՓՄՁ-ները շարունակում են զգալի խոչընդոտների բախվել իրենց թվային փոխակերպման ընթացքում, այդ թվում` իրազեկման, թվային հմտությունների ցածր մակարդակի և ֆինանսական խոչընդոտների: Այս զեկույցները նպատակ ունեն աջակցել ՀՀ կառավարությանը այս մարտահրավերների հասցեավորման և բիզնեսի թվայնացման խթանման գործում:

Հենվելով ՏՀԶԿ-ի կողմից թվայնացման քաղաքականության ուղղված նախորդ աշխատանքների և Արևելյան գործընկերության երկրների համար ՓՄՁ քաղաքականության ցուցիչի 2024-րդ հրատարակության ներհայեցումների վրա, սույն հրապարակումը համապարփակ ձևով ամփոփում է ՓՄՁ թվայնացման համար Հայաստանի ինստիտուցիոնալ շրջանակը և քաղաքականության նախաձեռնությունները: Տվյալների վրա հիմնված վերլուծության միջոցով այն ուսումնասիրում է հայաստանյան բիզնեսների թվային փոխակերպումը խոչընդոտող մարտահրավերները և նրանց ներուժը գործարկելու հնարավորություն է ընձեռում: Այս զեկույցը ծառայում է որպես ուղեցույց, ներկայացնելով մանրամասն առաջարկություններ` ուղղված ՓՄՁ թվայնացմանն աջակցելու շրջանակային պայմանների բարելավմանը, թվային բարեփոխման դյուրացման կառուցվածքային համակարգի ձևավորմանը և սիներգիաների խթամանը թվային փոխակերպման դյուրացման էկոհամակարգում:

10 juil. 2024 124 pages Arménien Egalement disponible en : Anglais

https://doi.org/10.1787/39832672-hy 9789264734821 (PDF)

Auteur(s) : OCDE